Փորձ է արվում մեր եկեղեցին կեղծ, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու. Տեր Շնորհք աբեղա

Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը
Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը շեշտել է, որ եկեղեցու դեմ գործողություններում չի կարող Աստված բնակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Փորձ է արվում Հայ առաքելական Սուրբ եկեղեցին կեղծ, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու, եկեղեցու ծաղրապատկերը ձևավորելու։ Այս մասին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր դասի նախաձեռնությամբ մատուցված Սուրբ պատարագին ասել է Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը։ Նշենք, որ նա Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կայացած պատարագի պատարագիչն էր։
Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագին
«Անդրադարձ կատարենք մեր իրականությանը և կտեսնենք, թե ինչպես է մարտնչող տգիտության և ոգևորված հիստերիայի հենքի վրա փորձվում մեր հավատքն առ Քրիստոս, փորձվում Մայր եկեղեցու և մեր հայրերի հանդեպ մեր հնազանդությունն ու խոնարհությունը։ Արդարև, այսօր փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը․ փորձվում են մեր համբերությունը, հավատքի տոկունությունը և աղոթքի հարատևությունը»,–ասել է Հոգեշնորհ Տեր Շնորհքը։ Նա շեշտել է, որ եկեղեցու դեմ գործողություններում չի կարող Աստված բնակվել։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր դասի նախաձեռնությամբ մատուցված Սուրբ պատարագին
Հավելենք, որ սրբազան արարողությանը ներկա են եղել Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր սպասավորները, տարբեր թեմերից ժամանած ուխտավոր հայորդիներ, հասարակական և քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Ստեփան Ասատրյանը հակաեկեղեցական ուժերի ձեռքին դարձել է գործիք․ տեր Վրթանես