Իսրայելի հարվածները ապացուցում են` այն անտեսում է միջազգային բանաձևերը. Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը. Արխիվային լուսանկար
Լիբանանի առաջնորդը վրդովված է Իսրայելի վարքագծով` մանավանդ որ հարվածը համընկել է երկրի Անկախության տոնի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Բեյրութին հարվածելով՝ Իսրայելը ցույց տվեց, որ պատրաստ չէ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելուն, հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքի։ Լիբանանի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել։
«Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ այսօր կեսօրին Բեյրութի հարավում Իսրայելի հասցված հարվածը, որը համընկավ Անկախության տոնի հետ, ևս մեկ ապացույց է այն բանի, որ Իսրայելը անտեսում է Լիբանանի վրա հարձակումները դադարեցնելու բազմաթիվ կոչերը, անտեսում է միջազգային բանաձևերը և մերժում է բոլոր առաջարկվող ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված լարվածությունը դադարեցնելուն և կայունությունը վերականգնելուն ոչ միայն Լիբանանում, այլև ամբողջ տարածաշրջանում», - ասվում է նախագահական պալատի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Աունը նշել է, որ Լիբանանը գրեթե մեկ տարի է, ինչ պահպանում է հրադադարի համաձայնագիրը, և այսօր նա վերահաստատում է իր կոչը միջազգային հանրությանը՝ ստանձնելու պատասխանատվություն և վճռականորեն միջամտելու Լիբանանի և նրա ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու համար։
«Սա անհրաժեշտ է կանխելու ցանկացած սրացում հետագայում, որը կարող է տարածաշրջանը կրկին լարվածության մեջ գցել, ինչպես նաև խուսափելու հետագա զոհերից», - նշել է Լիբանանի առաջնորդը։
Հայտնել էինք, որ հարձակման է ենթարկվել ալ-Արիդ փողոցում գտնվող բնակելի շենքը։ Ենթադրաբար, թիրախը «Հեզբոլլահի» աշխատակազմի ղեկավարն էր, որը խմբավորման երկրորդ ամենաբարձր պաշտոնյան է։