Ռուբեն Վարդանյանի «դատական նիստին» շարունակվել է «տուժածների» հարցաքննությունը

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 24-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի -Sputnik. Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը:
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Ինչպես և նախորդ նիստին, այսօր ևս հարցաքննվել են այսպես կոչված «տուժողները», ուսումնասիրվել են «գործի նյութերում առկա որոշ փաստաթղթեր» և «ապացույցներ»:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հաջորդ «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 24-ին։
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Հիշեցնենք նաև, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: