ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 16։30-ի սահմաններում Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային, բախվել քարե պարսպին և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։
«Վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդին առաջինը օգնության են հասել փրկարարները, որոնք հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել և տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած երեխայի և վարորդի ինքնությունը։