ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 18 – Sputnik. ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանից և նրա հետ կապված անձանցից բռնագանձել 2 մլրդ դրամի (ավելի քան 5 մլն դոլար) գույքեր ու դրամական միջոցներ։ Այս մասին գործով դատախազը հայտնել է «Լուրեր»–ին։
Մարգարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Միայն Տարոն Մարգարյանի 77/7 հայտնի հասցեով գտնվեց առանձնատան շուկայական արժեքը 324 միլիոն դրամ է գնահատվել: Նախկին քաղաքապետից պահանջում են նաև 4 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը շուրջ 61 միլիոն դրամ է գնահատվում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին դատարան են ուղարկվել նաև Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթի նյութերը։
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանը մեղադրվում են Երևանում հողատարածքներ յուրացնելու մեջ։ Մարգարյանը և Սահակյանը պաշտոններ են զբաղեցրել 2011-18 թվականներին։