Հինգերորդ սերնդի ռուսական Սու-57 կործանիչը ներկայացվել է Dubai Airshow 2025–ի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կործանիչը կմասնակցի նաև ամառային ցուցադրությանը։
Ցուցահանդեսի մասնակիցներն արդեն ակտիվորեն լուսանկարվում են ռուսական կործանիչի հետ։
Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայում անցկացվող ավիատիեզերական ցուցադրությունից առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանը նախատեսում է Սու-57-ի վաճառքի վերաբերյալ Դուբայում բանակցություններ անցկացնել մի քանի երկրների հետ։
«Սու-57 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ մի շարք արտասահմանյան երկրների հետ բանակցություններ է նախատեսվում անցկացնել նաև այս ցուցահանդեսի շրջանակներում, որի ընթացքում այս ինքնաթիռի ցուցադրական թռիչքներ կիրականացվեն», – ասել է Շուգաևը։
Սու-57-ը հինգերորդ սերնդի ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը ստեղծել է «Սուխոյ» ընկերությունը։ Ինքնաթիռը նախատեսված է օդային, ցամաքային և ծովային թիրախները ոչնչացնելու համար:
Dubai Airshow–ն աշխարհի առաջատար ցուցահանդեսներից մեկն է ավիատիեզերական և պաշտպանական ոլորտում: Հերթական համաժողովն անցկացվում է Դուբայում 2025 թվականի նոյեմբերի 17-21-ը։