Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռում 20 մարդ է եղել. նոր տվյալներ, տեսանյութ

Պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել զոհվածների թվի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռում 20 մարդ է եղել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն։
Ավելի վաղ ԶԼՄ–ները ցուցակ էին հրապարակել, որում 10 զոհի անուն էր։
Հիշեցնենք` այսօր Վրաստանի տարածքում` վրաց-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորության վրա, C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականներն նոյեմբերի 9–ին մասնակցում էին Արցախն օկուպացնելուն նվիրված շքերթին։ Ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ առանց աղետի մասին ազդանշան ուղարկելու։
Թուրքական «C-130»-ը ազդանշան չի տվել․ հայտնի են դարձել ավիավթարի մանրամասները