ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 5-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Պայթյունը որոտացել է կեսօրին դատարանի շենքի մոտ։
Geo հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Հեռուստաալիքը հայտնում է 21 տուժածի մասին։
Ըստ ոստիկանության` պայթյունը որոտացել է դատարանի շենքի մոտ կայանված ավտոմեքենայում: