Բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը (63,5 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ) դարձան Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոններ, իսկ Արես Հակոբյանը և Սուրեն Ռուբենյանը` փոխչեմպիոններ: ՏԵղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Այսպիսով` Հայաստանի ներկայացուցիչների նվաճած ոսկե մեդալների թիվը հասավ 7-ի։
Բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունում Սամվել Սիրամարգյանը (75 կգ) երեկ ուշ երեկոյան դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Չեմպիոնական տիտղոս նվաճեցին նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) ու Արգիշտի Հակոբյանը (67 կգ)։ Էլիդա Քոչարյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն ճանաչվեց այսօր։
Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 3-ին Երևանում` Սպորտի կառավարման կենտրոնում (նախկին «Միկա» մարզահամալիր)։