ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ից 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես նոյեմբերի 9-ից 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 9-ի ցերեկը կլինի 18-20, իսկ երեկոյան ժամերին` 10–ից 12 աստիճան տաքություն։