ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հութիների վերահսկողության տակ գտնվող Եմենի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ գործող «խոշոր լրտեսական ցանցի» ոչնչացման մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով գերատեսչության հայտարարությունները։
«Բազմափուլ գործողության արդյունքում հայտնաբերվել և չեզոքացվել է գործակալական ցանց, որը համակարգվում է ԿՀՎ-ի, իսրայելական «Մոսադի» և Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզության ծառայության համատեղ օպերատիվ կենտրոնի կողմից։ Նրանց կենտրոնակայանը գտնվում է Սաուդյան Արաբիայի տարածքում», - ասվում է հայտարարության մեջ։
Հութիների տվյալներով՝ ցանցի մասնակիցները հագեցվել են ժամանակակից սարքավորումներով՝ քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների կոորդինատները փոխանցելու համար, ներառյալ բալիստիկ հրթիռների և անօդաչուների արձակման կայանքները, որոնց օգնությամբ խմբավորումը հարվածներ է հասցնում Իսրայելին:
Բացի այդ նշվում է, որ գործակալները հետևել են կառավարության և ուժային կառույցների հրամանատարության ներկայացուցիչների տեղաշարժերին:
Հութիները հայտարարել են, որ Իսրայելը հարվածել է Սանայի ձերբակալվածների պահման վայրին
2023-ի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո հութիները սկսել են հարձակվել Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա, ինչպես նաև հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։
2023-ի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո հութիները սկսել են հարձակվել Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա, ինչպես նաև հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։
«Անսար Ալլահ» շարժումը 2014-ի սեպտեմբերից վերահսկում է Եմենի հյուսիսային և կենտրոնական նահանգների մեծ մասը` ներառյալ մայրաքաղաք Սանան: Դրան ի պատասխան՝ արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, 2015-ի մարտին ռազմական գործողություն է սկսել՝ ի աջակցություն միջազգայնորեն ճանաչված կառավարության:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2021-ի վերջին Եմենի հակամարտությունը խլել է ավելի քան 377 հազար մարդու կյանք, երկրի տնտեսությունը կրել է 126 միլիարդ դոլարի վնաս, իսկ բնակչության մոտ 80 %-ը մարդասիրական օգնության կարիք ունի։