Նիկոլ Փաշինյանը կրկին Հովհաննավանքում է

Փաշինյանը եկեղեցի մտավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։
Sputnik
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ժամանել է Հովհաննավանք։ Նա դեռ վաղ առավոտյան տեսաուղերձով հայտնել էր, որ ինչպես նախորդ կիրակի, այս անգամ էլ է մասնակցելու կարգալույծ արված քահանայի կողմից մատուցվող արարողությանը։
Փաշինյանը եկեղեցի մտավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։
Տեղեկացնենք, որ դեռ երեկվանից տարածքում են նորաստեղծ ոստիկանության գվարդիայի ուժեր, ուժայիններ են ժամանել նաև այսօր։
Հիշեցնենք՝ Մայր աթոռն այսօր տեղեկացրել է, որ նոյեմբերի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին իր օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ հայրապետական մաղթանք կհղի Սուրբ Էջմիածնում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրան զուգահեռ կրկին քննադատել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ հայտարարելով, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը «երկրի հոգևոր կյանքը տարել է փակուղի և խախտել կուսակրոնության սկզբունքները»: Վարչապետը նշել է, որ աղոթքները շարունակելու է Հովհաննավանքում, ապա Մայր աթոռում։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։