ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ Հովհաննավանքից, որտեղ «պատարագ» էր մատուցում Մայր աթոռի կողմից կարգալույծ արված նախկին քահանան:
Փաշինյանը միջոցառմանը ներկա էր Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ ։ Ոչ դրանից առաջ, ոչ հետո Փաշինյանը չպատասխանեց լրագրողների հարցերին։
Հովհաննավանքի ամբողջ պարագծով պարեկում էին ոստիկանության նորաստեղծ գվարդիայի աշխատակիցները:
Միևնույն ժամանակ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընթանում էր պատարագ. այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։