ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Այս գիշեր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, Սամվել Գևորգյան փողոցի թիվ 100/6 հասցեի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհին գծանշում իրականացնող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդան Գ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վարորդը փախուստի չի դիմել, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ կայքի տվյալների՝ մահացածն իր գործընկերների հետ նշված հատվածում կատարում էր ճանապարհային գծանշումներ։