Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ժամանեց Մայր տաճար

Մինչ այդ այնտեղ է տարվել Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
Sputnik
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ժամանեց Մայր տաճար. այսօր նշվում է նրա օծման և գահակալության 26-րդ տարեդարձը։
Նշենք, որ ավելի վաղ այնտեղ է տարվել Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
Հիշեցնենք՝ Մայր աթոռն այսօր տեղեկացրել է, որ նոյեմբերի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին իր օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ հայրապետական մաղթանք կհղի Սուրբ Էջմիածնում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրան զուգահեռ կրկին քննադատել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ հայտարարելով, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը «երկրի հոգևոր կյանքը տարել է փակուղի և խախտել կուսակրոնության սկզբունքները»: Վարչապետը նշել է, որ աղոթքները շարունակելու է Հովհաննավանքում, ապա Մայր աթոռում։ Նա մեկ ժամ առաջ արդեն Հովհաննավանքում էր։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ժամանեց Մայր տաճար
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Մայր տաճար, Մայրավանք