Անհետ կորած 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրներն էլ են հարցաքննվել

Հարցաքննությունը թույլատրվում է ցանկացած տարիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետ կորած 3-ամյա Տիգրան Օգանեսովի քույրն ու եղբայրներն էլ են հարցաքննվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրանի անհետանալու մասին ոստիկանությունում հաղորդում է ստացվել հոկտեմբերի 27-ին, ժամը 18։00-ի սահմաններում։ Փոքրիկը կորել է նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում։
«Ընտանիքի բոլոր անդամների հետ հոգեբանների մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում»,- Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ հարցաքննությունը թույլատրվում է ցանկացած տարիքում, եթե հոգեբանը հայտնում է, որ նրանք ադեկվատ են ու ի վիճակի են հարցերի պատասխանել։
Հիշեցնենք, որ 3-ամյա Տիգրան Օգանեսովի որոնողական աշխատանքներում ոստիկանության 100 և փրկարար ծառայության 212 ծառայող է ներգրավված։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությամբ, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։