Չեռնոգորիան ժամանակավորապես վերացնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար

Չեռնոգորիայի ոստիկանությունը Թուրքիայի 45 քաղաքացու է ձերբակալել։
Sputnik
Չեռնոգորիան ժամանակավորապես չեղարկում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար
Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը երեկ հայտարարել է, որ իշխանություններն այս որոշումը կայացնում են հրատապ կարգով։
Պատճառը Պոդգորիցայում տեղի ունեցած միջադեպն է, որը միջէթնիկ լարվածություն է առաջացրել։
«Վաղը հրատապ կարգով որոշում կկայացնենք Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմը ժամանակավորապես չեղարկելու վերաբերյալ։ Տնտեսական ակտիվությունը և երկկողմ լավ հարաբերությունները պահպանելու նպատակով ինտենսիվ բանակցություններ ենք նախաձեռնում Թուրքիայի Հանրապետության հետ, որպեսզի բարեխիղճ համագործակցության ոգով գտնենք լավագույն մոդելը», - X սոցցանցում գրել է Սպայիչը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան։ Ըստ որոշ ԶԼՄ–ների` Զաբյելո շրջանում թուրքերը հարձակվել են չեռնոգորցի տղամարդու վրա, ծեծել և դանակահարել են նրան։
Միջադեպից հետո տեղի բնակիչները հավաքվել են խաղատան մոտ, որտեղ թաքնվել են հարձակվողները, և միգրանտների դեմ կարգախոսներ հնչեցրել: Այս դժգոհության ֆոնին ոստիկանությունը որոշակի գործողություններ է իրականացրել և ձերբակալել Թուրքիայի 45 քաղաքացու։
ՌԴ–ում հարյուրհազարավոր ապօրինի միգրանտներ կան. Վոլոդինը` նոր կարգի մասին