ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի` օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ԱՄՆ է ժամանել պաշտոնական բանակցությունների համար: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ռուսաստանի գլխավոր տնտեսական բանագնացը Միացյալ Նահանգներ է ժամանել պաշտոնական բանակցությունների համար: Սպասվում է, որ Դմիտրիևը կհանդիպի Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ շարունակելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների քննարկումը», - նշում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ–ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հեռախոսային բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնել։