Ռուսաստանում ուժայինները ձերբակալել են արմատականի, որը Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքի վարչական շենքում ահաբեկչական հարձակում էր ծրագրում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Չարագործը համակարգողի հանձնարարությամբ ուսումնասիրել է հնարավոր ահաբեկչական հարձակման վայրը, այնուհետև ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ է ձեռք բերել։
Մեսենջերի միջոցով նա կապ է հաստատել և միացել է Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպությանը՝ հանցագործությունը կատարելու համար։ Թիրախը Գեորգիևսկի քաղաքային շրջանի վարչական շենքն էր։
Տղամարդը չի հասցրել իրականացնել ծրագրված հանցագործությունը, քանի որ ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից։
Քրեական գործ է հարուցվել, գործի քննությունը շարունակվում է։