ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանում ավտոբուս է այրվել, 19 մարդ մահացել է, ևս 15-ը՝ այրվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է NDTV հեռուստաալիքը ՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքի պահին ավտոբուսում 57 ուղևոր է եղել: Ջոդհպուր տանող ճանապարհին մեքենայի հետնամասից սկսել է ծուխ դուրս գալ, այնուհետև ավտոբուսը բռնկվել է։
Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։