ԱՄՆ–ն Չինաստանի հետ առևտրային բանակցություններ է վարում շատ բարձր մակարդակով. ֆիննախ

Ամերիկյան նախարարի խոսքով՝ կողմերը գտնվում են «շփումների գործընթացում»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն լավատեսորեն է նայում Չինաստանի հետ առևտրային տարաձայնությունների կարգավորման հեռանկարներին և բանակցություններ է վարում շատ բարձր մակարդակով: Այս մասին CNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
«Իրավիճակը դյուրին չէ, բայց ես մնում եմ լավատես։ Մենք այժմ գտնվում ենք շատ բարձր մակարդակով շփումների գործընթացում», - ասել է նա։
Չինաստանն ու ԱՄՆ-ն փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը բռնկվեց փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ապրանքների ներմուծման համար 10 % մաքսատուրք սահմանելուց հետո: Մարտին ամերիկյան մաքսատուրքը բարձրացվեց մինչև 20 %, բայց մի քանի պատասխան քայլերից հետո չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքը հասավ 145%-ի, իսկ Չինաստանը ամերիկյան ապրանքների համար տուրքը հասցրեց 125 %-ի։
ՉԺՀ–ից ներմուծվող ալյումինե փայլաթիթեղի համար հակադեմպինգային մաքսատուրք կսահմանվի. ԵՏՀ
Այնուհետև կողմերը պայմանավորվեցին մայիսի 14-ից մաքսային տուրքերը 90 օրով իջեցնել մինչև 10 %: Այսպիսով, Չինաստանը սկսեց ամերիկյան ապրանքների ներմուծման համար գանձել 10 % մաքսատուրք, մինչդեռ Միացյալ Նահանգները չինական արտադրանքից գանձում է 30 %, քանի որ շարունակում է գործել 20 % «ֆենտանիլի» տուրքը: Գարնան վերջին-ամռան սկզբին կողմերը միմյանց մեղադրեցին նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։