Միջազգային կազմակերպություններն այլևս չեն հրաժարվում ատոմային նախագծերից. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Միջուկային էներգիայի պահանջարկն աճում է ինչպես զարգացող երկրներում, այնպես էլ զարգացած երկրներում, որտեղ ԱԲ-ն ու տվյալների կենտրոնները ավելի ու ավելի շատ էներգիա են պահանջում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարել են հրաժարվել ատոմային էներգետիկայի հետ կապված նախագծերից։ Այս մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի կլոր սեղանի ժամանակ։
Ինչպես նշել է Գրոսին, ընդհուպ մինչև այս տարի այդ կազմակերպություններն արգելում էին ցանկացած նախագիծ, եթե անվանման մեջ «միջուկային» բառը կար: Բայց, բարեբախտաբար, այդ պրակտիկան դադարել է, և հունիսին Գրոսին ինքը Համաշխարհային բանկի նախագահի հետ համաձայնագիր է ստորագրել նման նախագծերի ֆինանսավորման հնարավորության վերաբերյալ:
Երևանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկերների հետ համատեղ կընտրի ԱԷԿ-ի նոր օպտիմալ տարբերակ. Փաշինյան
Այդ իմաստով ՄԱԳԱՏԷ-ի համար կարևոր է համագործակցություն հաստատել նաև ԲՐԻԿՍ–ի երկրների ֆինանսական հաստատությունների հետ։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ մոտ ժամանակներս կարելի է նման նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ մեծ թվով դիմումներ ակնկալել Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից:
Գրոսիի տեսանկյունից՝ շատ կարևոր է, որ երկրները հասանելիություն ունենան ոչ միայն մոդուլային և միկրոռեակտորային նոր տեխնոլոգիաներին, այլև վաղուց գործող տեխնոլոգիաներին: Դրանց հետագա զարգացման համար հսկայական հնարավորություններ են առաջացել։
«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:
Արհեստական բանականության և տվյալների կենտրոնների կիրառման աճը նույնպես խթանում է տոմային էներգիայի պահանջարկը։ Այդ կապակցությամբ դեկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է Վիեննայի իր կենտրոնակայանում էներգետիկայի և ԱԲ-ի փոխկապակցվածության վերաբերյալ խորհրդաժողով անցկացնել:
Թանկ ու ռիսկային. մասնագետը` ԱՄՆ–ի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասին
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև նշել է Ռուսաստանի կարևոր դերը` որպես նոր միջուկային տեխնոլոգիաների (ներառյալ լողացող ԱԷԿ-երը), ինչպես նաև հեռանկարային տեխնոլոգիաների, այդ թվում՝ միջուկային սինթեզի ոլորտի առաջամարտիկ:
Համաժողովին մասնակցում ենատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ: