ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. 2 խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 3-ը` վիրավորվել Նովոռոսիյսկի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Կուբանի մարզպետ Վենիամին Կոնդրատևը:
«Այսօր ցերեկը Նովոռոսիյսկը հրեշավոր հարձակման է ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից։ Օրվա կեսին անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքի կենտրոնին: Ցավոք, կան զոհեր»,-Telegram-ալիքում գրել է Կոնդրատևը։
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյին հանձնարարել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին։
Մարզպետի տվյալներով` հարձակման է ենթարկվել քաղաքի կենտրոնական մասը՝ «Նովոռոսիյսկ» հյուրանոցի հատվածում։
«Նախնական տեղեկություններով` հայտնի է 2 զոհի մասին, 3 մարդ տուժել է։ Վնասվել են 5 բնակելի շենքեր (այդ թվում՝ բազմաբնակարան), ինչպես նաև հյուրանոց։ Հարձակման հետմղումը շարունակվում է», - նշել է պաշտոնյան։
Նա քաղաքի բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել, պահպանել անվտանգության կանոնները և հնարավորության դեպքում մնալ տանը:
Բոլոր արտակարգ ծառայություններն անցել են բարձր պատրաստվածության ռեժիմի։