ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. կա 1 զոհ, 2 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Toyota» մակնիշների ավտոմեքենանները։
«Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանցից մեկի մահը»,–հայտնում են ՆԳՆ–ից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը։
Հավելենք, որ վթարի մասին գրել է նաև shamshyan.com-ը։ Ըստ կայքի` տուժածները ոչ թե 2–ն են, այլ 3–ը։ Թե՛ նրանք, թե՛ մահացածը Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են: Տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծահրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: