ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մի աֆրիկացու են ձերբակալել, որը Ուկրաինայի հետախուզությանը տեղեկություններ է փոխանցել Աստրախանում գտնվող ռազմական կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների մասին։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Հյուսիսային Աֆրիկայի պետություններից մեկից ժամանած, Աստրախան քաղաքում գրանցված և բնակվող քաղաքացու անօրինական գործունեությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ օտարերկրացին «Telegram»–ի միջոցով շարունակական կապ է հաստատել և պահպանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակցի հետ: Նրա հանձնարարությամբ տվյալներ է հավաքագրել Աստրախանում տեղակայված ռազմական կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների մասին։ Այդ տվյալները հետագայում օգտագործվել են ի վնաս ՌԴ անվտանգության։
Աֆրիկացուն ձերբակալել են, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել լրտեսության հոդվածով, և խափանման միջոց է ընտրվել կալանքը։