Վրաերթ Արագածոտնի մարզում. 56–ամյա կինը տեղում մահացել է

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Արագածոտնի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
«Սեպտեմբերի 14-ին, ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Շահեն Ն.-ն «Kia» մակնիշի ավտոմեքենայով Օհանավան բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանա Ա-ին»,–գրում է կայքը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Բժիշկների խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:
Արարատում 24-ամյա երիտասարդը ՎԱԶ 2106–ով վրաերթի է ենթարկել մի կնոջ ու նրա 3-ամյա երեխային
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: