ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստան – Ռուսաստան ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մայրուղիների դեպարտամենտը։
Նշվում է, որ երթևեկության սահմանափակման պատճառը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 109 կմ հատվածում տեղի ունեցած սելավային հոսքն է։
Ներկայում այստեղ ընթանում են մաքրման աշխատանքներ։
Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով ամեն օր անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով): Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով անցնում է օրական շուրջ 150 հայկական բեռնատար։