Պուտինն այցելել է «Սիրիուս» համալսարանի լաբորատոր համալիր

Համալիրը բացվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Այն հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով և թույլ է տալիս լուծել խնդիրների լայն շրջանակ:
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի լաբորատոր համալիր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՌԴ նախագահը ծանոթացել է համալսարանի նախագծային, վերլուծական և քիմիական լաբորատորիաների աշխատանքներին:
Պուտինն ասել է, թե ինչպիսին կլինեն գազի գները Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» նախագծով
Նշվում է, որ համալիրը բացվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Այն հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով և թույլ է տալիս լուծել դեղագործության, բժշկության և գյուղատնտեսության մեջ գենետիկական տեխնոլոգիաների կիրառման հետ կապված խնդիրների լայն շրջանակ, իրականացնել հետազոտություններ գենետիկայի, իմունոլոգիայի, բժշկական կենսատեխնոլոգիաների և գենային թերապիայի, բույսերի կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում: