Նեպալի պալատն ամբողջությամբ կրակի մեջ է, այն նույնիսկ չեն փորձում մարել։ Այս մասին հաղորդում է տեղական Оnline Khabar պորտալը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ բոլոր կարևոր փաստաթղթերն այրվել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները ցերեկը ներխուժել են Սինգհա Դուրբար համալիր և հրկիզել այն: Ոմանք այնտեղից համակարգիչներ և կահույք են հանել։
Սինգհա Դուրբարը ամբողջ Ասիայի ամենամեծ պալատն է, որն ուներ 1700 սենյակ։ Այն կառուցվել է 1903 թվականին՝ որպես վարչապետի անձնական նստավայր։