ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանին կհուղարկավորվի Պյաչենցա քաղաքի մերձակայքում գտնվող Ռիվալտա քաղաքի (որը նրա ծննդավայրն է) ընտանեկան դամբարանում: Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները։
Նրանց տվյալներով` արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8–ին օրվա երկրորդ կեսին` Սուրբ Մարտինի եկեղեցում։ Դրան ներկա կլինի առավելագույնը 20 մարդ։
Նրանց տվյալներով` արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8–ին օրվա երկրորդ կեսին` Սուրբ Մարտինի եկեղեցում։ Դրան ներկա կլինի առավելագույնը 20 մարդ։
Արմանին մի քանի տարի առաջ վերանորոգել էր ընտանեկան դամբարանը, որտեղ հանգչում են նրա ծնողներն ու եղբայրը։ Նորաձևության դիզայների վերջին հանգրվանը կլինի տեղի ոչ մեծ գերեզմանատունը։
Արմանին մահացել է սեպտեմբերի 4–ին 91 տարեկան հասակում։ Ինչպես հայտնել է Armani Group-ը, նա խաղաղ հեռացել է կյանքից հարազատների ու մտերիմների շրջապատում։ Դիզայների ցանկություններին համապատասխան՝ հուղարկավորությունը կկրի մասնավոր բնույթ։
Հուլիսի կեսերին Արմանին բաց նամակ էր հրապարակել իր 91-ամյակի կապակցությամբ. նա շնորհակալություն էր հայտնել գործընկերներին, ընտանիքին և երկրպագուներին աջակցության համար, և առողջական պատճառներով Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթները բաց թողնելուց հետո խոստացել էր պոդիում վերադառնալ սեպտեմբերին: