Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանը կրկին հացադուլ է անում

Էուլջեքչյանը հացադուլ էր հայտարարել նաև մայիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր հացադուլ է անում։ Տեղեկությունը հայտնում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
«Այսօր առավոտյան Բաքվից զանգել է կալանավոր Վիգեն Էուլջեքչյանը։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Կոչ ենք անում Ադրբեջանի առաջին տիկնոջը և Հայաստանի առաջին տիկնոջը անհապաղ միջամտել: Նրա կյանքը վտանգված է»,–X—իր էջում գրել է Լուսինա Մինասյանը։
Հիշեցնենք` Մանուկյանը մայիսի 9-ին հայտնել էր, որ Էուլջեքչյանը հացադուլ է հայտարարել, քանի որ նրան ավելի քան 2 ամիս թույլ չեն տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Sputnik Արմենիան պարզել էր, որ ավելի քան 15 օր հացադուլից հետո Վիգենին թույլ էին տվել 3-րոպեանոց հեռախոսազրույց ունենալ կնոջ՝ Լինդայի հետ։