Ջակարտայում ցուցարարները հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի մոտ և փորձում են կոտրել դարպասներն ու ներս մտնել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ջակարտայում բազմահազարանոց ցույցեր են ընթանում։ Ցուցարարները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև խորհրդարանի լուծարում: Բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է մոտոցիկլետային տաքսու 21-ամյա վարորդ, որին վրաերթի է ենթարկել ոստիկանական մեքենան։ Դրանից հետո ցուցարարների ցասումն ուղղվել է ոստիկանությանը:

Այսօր Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված վարորդները դարպասին կապել են ճոպան և փորձում են ընդհանուր ուժերով քաշել այն:
Նշենք, որ գիշերը բողոքի ակցիաների մասնակիցները Ինդոնեզիայի մայրաքաղաքում հրկիզել են մետրոյի մի քանի կայարաններ, կոտրել են վճարովի ճանապարհների տերմինալները, հակաոստիկանական կարգախոսներ գրել իշխանությունների հետ կապված ենթակառուցվածքների զգալի մասի վրա: