Արգենտինայի նախագահի վրա քարեր են նետել. ձերբակալված կա

Պետության ղեկավարի ներկայացուցիչ Մանուել Ադորնին կատարվածի համար մեղադրել է ընդդիմությանը։
Sputnik
Բուենոս Այրես նահանգի քաղաքներից մեկում միջոցառման ժամանակ դժգոհ ամբոխը սկսել է քարեր նետել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի ավտոշարասյան ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է LN+ հեռուստաալիքը:
Նշվում է, որ նախագահին, ուղեկցողների հետ միասին, տարհանել են։
Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ իր փողերը տնօրինում է քույրը
Նախագահն իր քրոջ՝ Կարինայի հետ Լոմաս Դե Զամորա քաղաքում ներկայացնում էր տնտեսագետ և քաղաքական գործիչ Խոսե Լուիս Էսպերտային` որպես իշխող կուսակցության թեկնածու աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Միլեյը գտնվում էր մեքենայի թափքում և ողջունում էր մարդկանց, երբ նրա ուղղությամբ քար է թռել։
«Հարձակվել են Միլեյի ավտոշարասյան վրա, և թիկնապահները ստիպված են եղել տարհանել նրան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ քարն անցել է նախագահի գլխից ընդամենը մի քանի սանտիմետր հեռու։
Պետության ղեկավարի ներկայացուցիչ Մանուել Ադորնին կատարվածի համար մեղադրել է ընդդիմությանը։
Արգենտինայի նորընտիր նախագահի առաջին հրամանը. երկրում 20 նախարարությունից 11–ը կրճատել
TN հեռուստաալիքի տվյալներով՝ երիտասարդ տղամարդը, որը ենթադրաբար նետել է քարը Միլեյի վրա, ձերբակալվել է։
Ի սկզբանե ոստիկանությունը ձերբակալել էր երկու մարդու, սակայն նրանցից մեկն ազատ է արձակվել։