Բաքուն պատասխանատվություն չի կրում Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համար. Ալիև

Խոսելով հունիսին Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի անդամների ձերբակալությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն այդ պատմությունը որակել է որպես «Ռուսաստանում ադրբեջանցիների վրա անհիմն հարձակումներ»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ իր երկիրը պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար և երբեք չի հանդուրժի ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ»,-հայտարարել է Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Խոսելով հունիսին Եկատերինբուրգում հանցավոր խմբի անդամների ձերբակալությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն այդ պատմությունը որակել է որպես «Ռուսաստանում ադրբեջանցիների վրա անհիմն հարձակումներ»: Նա նաև կարծիք է հայտնել, որ Բաքուն «պատասխանում է կառուցողական և օրինական»:
Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարան
Հիշեցնենք, որ ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27-ին հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի վեց մասնակիցների ձերբակալման մասին: Հետաքննության վարկածով՝ մեղադրյալները, որոնք «էթնիկ հանցավոր խմբի մաս էին կազմում», ներգրավված են եղել 2001, 2010, 2011 թվականներին իրականացված սպանությունների և մահափորձերի մի շարք դրվագներում: Դատարանը կալանավորել է գործով հինգ մեղադրյալի։
Դատարանը կալանավորել է գործով ութ մեղադրյալի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրավիճակն իրավապահ մարմինների վերահսկողության տակ է: Նրա խոսքով՝ կասկածյալները «Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով Ադրբեջանից»։
Տվերի մարզում ադրբեջանցիներից կազմված հանցավոր խումբ է բացահայտվել