Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի․ դատարանը մերժեց միջնորդությունը

Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանի փաստաբանները պնդում են, որ գործով ապացույցներն ապօրինի են ձեռք բերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը մերժեց Սերժ Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը։ Պաշտպանները միջնորդել էին Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների դրվագի մասով դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հաշվի առնելով ապացույցների ձեռքբերման ապօրինի եղանակները։
Սերժ Սարգսյան
Պաշտպանական թիմը հայտարարեց, որ քրեական գործով նախաքննությունն ապօրինի է իրականացվել, քանի որ գործը պետք է քննվեր ՀՔԾ-ում, սակայն քննությունն իրականացվել է ԱԱԾ-ում։
Արդեն չորրորդ քրեական գործը․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել
Դատախազը հակադարձեց՝ ասելով, թե միջնորդությունը պատշաճ փուլում չի ներկայացվել, ինչպես նաև կան ապացույցներ, որոնք դատարանը պետք է քննի։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։
Սերժ Սարգսյան
Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։
Սերժ Սարգսյանն արդարացվեց «դիզվառելիքի գործով». դատարանը հրապարակեց վճիռը