ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Այսօր Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Բաքվի դատարանում. 25 օգոստոսի, 2025թ.
© Photo
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այսօրվա նիստում վկայություն են տվել այսպես կոչված «զոհերը», որոնք իբրև տուժել են Շուշիում, Քարվաճառում, Վարանդայում և Կովսականում։
Բաքվի դատարանում. 25 օգոստոսի, 2025թ.
© Photo
Հաջորդ «դատական նիստը» նախատեսված է օգոստոսի 28-ին։
Բաքվի դատարանում. 25 օգոստոսի, 2025թ.
© Photo
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: