Երևանում ընթանում է Բագրատ սրբազանի գործով դատական առաջին նիստը. լուսանկարներ

Նիստի ժամանակ հոգևորականը դատավորին խնդրեց իրեն չդիմել աշխարհիկ անունով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական առաջին նիստը Երևանում սկսվեց տերունական աղոթքով։
1 / 8

Բագրատ սրբազան

2 / 8

Բագրատ սրբազան

3 / 8

Բագրատ սրբազան

4 / 8

Բագրատ սրբազան

5 / 8

Բագրատ սրբազան

6 / 8

Բագրատ սրբազան

7 / 8

Դատական նիստ

8 / 8

Դատավոր Կարեն Ֆարխոյան

Սրբազանը դատավորին խնդրեց իրեն չդիմել աշխարհիկ անունով։
Բագրատ սրբազան
«Վազգեն Գալստանյանը 1995թ–ին մահացել է»,– ասաց նա։
Նշենք, որ նիստին զուգահեռ դատարանի շենքի մոտ ակցիա են անում «Սրբազան պայքար» շարժման հարյուրավոր կողմնակիցներ, որոնք պահանջում են ազատ արձակել կալանավորվածներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։