Երևանում վրաերթի է ենթարկվել սանմաքրման աշխատակիցը. նա մահացել է

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Այս գիշեր ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամյա Մելանյա Ա.-ին:
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Կայքի տվյալներով՝ վրաերթի ենթարկվածը Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի աշխատակից էր, որը մաքրման աշխատանքներ էր իրականացնում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: