Գեղարքունիքի մարզում տղամարդը մնացել է իր ավտոմեքենայի ու պատի միջև. նա մահացել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Գեղարքունիքի մարզի բնակիչը փորձել է կանգնեցնել ինքն իրեն շարժվող ավտոմեքենան, սակայն մնացել է դրա ու պատի միջև ու մահացել է, հայտնում է shamshyan.com- ը։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 10։50-ի սահմաններում, Գանձակ գյուղում։
Շտապօգնության խումբը 65-ամյա Հրաչիկ Վ․-ն-ին տեղափոխել է հիվանդանոց, որտեղից ավելի ուշ հայտնել են, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։