Չինաստանի Գանսու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով 10 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, 33 մարդ համարվում է անհետ կորած:
«Օգոստոսի 7-ից Գանսու նահանգի Լանչժոու քաղաքում և այլ վայրերում չդադարող հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել։ Օգոստոսի 8–ին մահացել է 10 մարդ, 33-ը համարվում են անհետ կորած», - հայտնում է հեռուստաալիքը։
Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առատ տեղումներով պայմանավորված՝ Պեկինի իշխանությունները վտանգի բարձրագույն մակարդակ են սահմանել քաղաքի հինգ շրջաններում: