ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Սոչիիդատարանը երկու ամսով կալանավորել է վաճառողուհիներին, որոնց իրացրած թորած օղու գործածման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի դատարանների միացյալ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադլերի շուկայում վաճառված «ճաճայի» (վրացական թունդ ալկոհոլային խմիչք, որը ստացվում է խաղողի մզվածքից – խմբ.) զոհերի թիվը գերազանցել է 10-ը: Ցածրորակ ալկոհոլի գործածումից առաջացած թունավորումից մահացել է ևս 4 մարդ՝ այդ թվում պսկովցի մի տղամարդ և ևս երեք հոգի Դոնեցկի Հանրապետությունից։ «Mash» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Դոնեցկի եկած զբոսաշրջիկները շուկայիցգնած ալկոհոլը տարել են իրենց հետ, տանը հյուրասիրել ընկերոջը: Արդյունքում երեքն էլ մահացել են։
31-ամյա Օլեսյան և նրա 71-ամյա տատիկը՝ Էթերին, ալկոհոլը վաճառում էին շուկայում։
Կրասնոդարի երկրամասի դատարանների մամուլի ծառայության տվյալներով՝ կանայք տեղյակ էին, որ իրացվող ալկոհոլային արտադրանքը պատրաստված է ինքնաթորմամբ՝ անհայտ անձի կողմից, բայց այն վաճառել են որպես «տնական գինի» և «ճաճա»: Ձերբակալվածներից մեկը դատարանում հայտարարել է, որ թունավորումը միտումնավոր չէր, և որ իրենք «գիտակցում են ողբերգության ողջ ծավալը»:
Թունավորումից մահացածներից մեկի որդին՝ Վսեվոլոդը, «Իզվեստիա»-ին պատմել է, որ մոր մոտ՝ Սոչի են եկել Մոսկվայի մարզից իրենց հարազատները՝ մայրը, եղբայրը և նրա կինը։Նրանքմտել են Ադլերի տեղական շուկա, որտեղ գնել են «ճաճան»։ Հուլիսի 31-ինգործածել են այն, հաջորդ օրը նրանց ինքնազգացողությունըվատացել է: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց և գրեթե անմիջապես պառկեցրել վերակենդանացման բաժանմունքում։ Երեք օրվա ընթացքում նրանք մեկը մյուսի հետևից (բացիՎսեվոլոդի հորեղբոր կնոջից) մահացել են։ Այս աղմկահարույց պատմության ֆոնին ուժայինները փողոցային վաճառողներից առգրավում են թորած ալկոհոլը։