Բաքվում շարունակվում է դատական ֆարսը. «տուժածները» պատասխանել են հայ գերիների հարցերին

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 8-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Այսօր Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «դատական նիստի» ընթացքում հարցաքննվել են իբրև թե «տուժածները», նրանք նաև պատասխանել են գերիների հարցերին։
Հաջորդ նիստը տեղի կունենա վաղը` օգոստոսի 8-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ԿԽՄԿ ներկայացուցչությունը Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին