Բաքվում հայ գերիների գործով հերթական «դատական նիստն» է կայացել

Հայ գերիները Բաքվի բանտում
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա օգոստոսի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական «դատական նիստն» է կայացել այսօր Բաքվում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լևոն Բալայանին նոր «պաշտպան» է նշանակվել, և նա չի առարկել։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում
Նիստի ընթացքում հարցաքննվել են մի շարք «զոհեր»։
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա օգոստոսի 7-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ԿԽՄԿ ներկայացուցչությունը Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին