ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. 71 տարեկանում մահացել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Իրինա Պոդնոսովան: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հուլիսի 22-ին մահացել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Իրինա Լեոնիդի Պոդնոսովան», – հայտնել են դատարանից։
Հաղորդվում է, որ Պոդնոսովան վերջին տարիներին ծանր հիվանդ էր։
Նա Գերագույն դատարանի ղեկավար է եղել 2024 թվականի ապրիլի 17-ից։ Պաշտոնի համար մրցույթը հայտարարվել էր Վյաչեսլավ Լեբեդևի մահից հետո, որը ՌԴ Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1991 թվականից։
Իրինա Պոդնոսովան 1975 թվականին ավարտել էր Ժդանովի անվան Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ։Պոդնոսովան ղեկավարել է Լենինգրադի մարզային դատարանը և ընդհանուր իրավասության երկրորդ վերաքննիչ դատարանը։