Սպիտակի երկրաշարժից տուժած Լոռու մարզի բնակիչներին շուրջ 130 000 դոլար կհատկացնեն

Գումարը կստանան յոթ ընտանիքներ, որոնց նախկինում մերժել էին բնակարանային վկայականներ տրամադրել, սակայն նրանք դատարանի միջոցով վերականգնել են այդ իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 51,8 մլն դրամ կհատկացնի Սպիտակի երկրաշարժից տուժած Լոռու մարզի ընտանիքներին աջակցելու համար։
Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Գումարը կստանան յոթ ընտանիքներ, որոնց նախկինում մերժել էին բնակարանային վկայականներ տրամադրել, սակայն նրանք դատարանի միջոցով վերականգնել են այդ իրավունքը։ Հատկացված միջոցներով ընտանիքները կկարողանան բնակարան կամ տուն ձեռք բերել։
Ավելի վաղ կառավարության ներկայացուցիչները նշել էին, որ 1990-ականներին տուժածների ցուցակները կազմելիս անճշտություններ են եղել, ինչից որոշ դեպքերում փորձել են օգտվել դիմումատուները՝ կրկին բնակարան պահանջելով։ Դա է պատճառը, որ նրանցից մի քանիսին մերժել են օգնություն տրամադրել։
Սպիտակի երկրաշարժի աղետի գոտում 5419 ընտանիքից 5391–ի բնակարանային խնդիրը լուծվել է