Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այս գիշեր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17–ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի արևմտյան ՝ 5-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 16-20-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այս գիշեր և վաղը երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
«Ոսկե ծիրանը» 22–րդ կինոտոնն է պարգևում Երևանին․ փառատոնի բացման ամենավառ կադրերը