Հայերը հանրահավաք կանցկացնեն Գլենդելում

Հայտարարության մեջ շեշտվում է՝ պահն արդեն օրհասական է, և յուրաքանչյուրի հայի ներգրավվածություն է պահանջում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդելում այսօր հանրահավաք կանցկացվի ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանում ապօրինի կալանավորվածների։ Այս մասին հայտարարություն է արել «Ազգային ճակատ» շարժումը։

«Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են սանձարձակ հարձակումները՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցուն և մեր այլ ազգային արժեքներին, բարերարներին և ինստիտուտներին։ Պահն արդեն օրհասական է և պահանջում է յուրաքանչյուր հայի անձնական բարձր պատասխանատվություն»,- նշված է շարժման տարածած հայտարարության մեջ։

«Ազգային ճակատ» շարժումը կոչ է անում հայերին միանալ հանրահավաքին՝ միասին պահանջելու, որ ՀՀ գործող իշխանությունները դադարեցնել հալածանքները Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, անմիջապես ազատ արձակենԲագրատ և Միքայել սրբազաններին, բարերար Սամվել Կարապետյանին և մյուս ապօրինի կալանավորվածներին։
Հանրահավաքը կանցկացվի Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիմաց։ Այն կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23։30-ին (Լոս Անջելեսի ժամանակով՝ 12։30-ին)։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։