Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Մինչև հուլիսի 13-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հուլիսի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18–20 մ/վ արագությամբ։
40 ժամ ղեկին. արցախցի պատանին կստանա «Տաք սիրտ» միջազգային մրցանակը