ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն՝ քամին կլինի հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
«Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 12-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր, հուլիսի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։