ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մինչև հուլիսի 11-ը ամեն օր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպասվում է քամու ուժգնացում։